Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Չանախ պանրի մեջ աղիքային ցուպիկ են հայտնաբերել

Չանախ պանրի մեջ աղիքային ցուպիկ են հայտնաբերել

Սննդի անվտանգության պետական ծառայությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ավարտել է ուսումնասիրությունները պանրի արտադրության ոլորտում: Այսօր կառավարության նիստին ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները: Ըստ նրա, սեպտեմբեր-հոկտեմբերին ուսումնասիրել են 59 տնտեսվարող սուբյեկտի եւ բացահայտել սանիտարահիգեինիկ պայմանների չկատարման, մակնշման եւ պահման վերաբերյալ խախտումներ: Խախտումներ արձանագրած տնտեսվարող սուբյեկտների արտադրանքում ծառայությունն արձանագրել էր աղիքային ցուպիկի մանրեներ, հիմնականում չանախ պանրի արտադրատեսակում:

 

Ըստ պարոն Բախչագուլյանի, 5,5 տոնննա պանիր արդեն ոչնչացվել է, 18 սուբյեկտի գործունեությունն էլ արգելվել. « Տվյալ ընկերություններն իրականացնում են սանիտարահիգենիկ պայմանների կատարման աշխատանքներ՝ ծառայության տեսուչների վերահսկողության ներքո: 59 սուբյեկտներ ենթարկվել են վարչական պատասխանատվության, տուգանքի ընդհանուր չափը կազմել է 10 միլիոն 450 հազար դրամ»:

 

Վարչապետը հետաքրքրվեց, թե մանրեներն ինչ վնաս են հասցնում առողջությանը, ինչին ի պատասխան էլ պարոն Բախչագուլյանը բացատրեց, որ առաջացնում է մարսողության խնդիրներ:

 

Վարչապետի խոսքերով. «Սննդի անվտանգության ոլորտում կարեւորագույն պարտավորություն ենք ստանձնել, որ երաշխավորենք մեր քաղաքացիներին, որ Հայաստանում վաճառվող սնունդն անվտանգ է, բայց դեռ ունենք լրջագույն խնդիրներ: Ներդնում ենք մոնիտորինգի համակարգ, որ իշխանությունները պարբերաբար իրականացնեն ստուգումներ եւ խախտումներ հայտնաբերելու դեպքում հանրությանը տեղյակ պահենք»:

Հեղինակ. Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Սկզբնաղբյուր. http://www.aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ